ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (2019 թվականի հոկտեմբերի 6-8-ը ներառյալ), ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Արման Աբովյանը եւ Հարություն Բաբայանը:
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, իրավական հարցերի, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արկադի Խաչատրյանը, Տիգրան Ուլիխանյանը:
«Ընտրությունների ինստիտուտը որպես հանրային իշխանության լեգիտիմացման մեխանիզմ» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 17-18-ը ներառյալ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը եւ Էդվարդ Անդրեասյանը:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 16-18-ը ներառյալ Աթենք (Հունաստանի Հանրապետություն) կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 11-12-ը ներառյալ Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: